Միջազգային կոալիցիոն ուժերը նոր ավիահարվածներ են հասցրել Եմենի ապստամբների դիրքերին
Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ կոալիցիոն ուժերը օդային հարվածներ են հասցրել Եմենում հուսնի ապստամբների և նրանց համախոհների դիքերին:
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, ռմբակոծությունների արդյունքում ապստամբները մեծ կորուստներ են ունեցել: Մասնավորապես, ռմբակոծության է ենթարկվել մայրաքաղաք Սանայում երկրի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհիին հավատարիմ Հանրապետական գվարդիայի բազան, որտեղ այդ պահին զորք է եղել, ռմբակոծվել են նաև Սանայում տեղակայված այլ ռազմաբազաներ:
Կոալիցիոն ուժերի կործանիչները հարվածել են նաև Եմենի հյուսիսում տեղակայված ասպտամբների որոշ օբյեկտները:
Զոհերի ճշգրիտ թիվը չի հրապարակվում, հուսիները հայտարարել են, որ ռմբակոծություններից մի քանի տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել: