Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովը կայանալու է Երևանում
2016 թվականի հոկտեմբերի 13-16 Երևանում, «Armenia Marriott» հյուրանոցում, կանցկացվի Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովը (ԵԳՄՀ):
Համաժողովն անցկացվում է ՀՀ կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աջակցությամբ:
ԵԳՄՀ նպատակը Եվրասիական տարածաշրջանում երկկողմ և բազմակողմ տնտեսական համագործակցությանն ուղված ինտեգրացիոն գործընթացների զարգացումն է՝ ԵԱՏՄ-ի Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, ԱՊՀ-ի, BRICS-ի և այլ շահագրգիռ պետությունների և ինտեգրացիոն համակարգերի մասնակցությամբ:
Հոկտեմբերի 14-ին ԵԳՄՀ-ին զուգահեռ «Armenia Marriott»-ում կանցկացվի նաև Ռուս-հայկական միջտարածաշրջանային հինգերորդ համաժողովը:
Համաժողովի կազմակերպիչներն են Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը: