Յուրա Մովսիսյան. Ցանկությունս կատարվեց
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է այն փաստը, որ «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբը իր տրանսֆերը ամբողջությամբ գնել է Մոսկվայի «Սպարտակից», որտեղ հայ ֆուտբոլիստը հանդես էր գալիս մինչև ամերիկյան ակումբ վարձավճարով տեղափոխվելը:
«Այստեղ առաջին իսկ օրվանից գիտեի, որ լիարժեք տրանսֆեր էի ցանկանում: Չէի ցանկանում մինչև դեկտեմբեր սպասել, երբ ավարտվեր իմ վարձավճարի ժամկետը:
Ցանկանում էի, որ գործը հնարավորինս արագ ստացվի, և ցանկությունս կատարվեց», ասել է Մովսիսյանը:
Նշենք, որ այս մրցաշրջանում Մովսիսյանը MLS-ում «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում մասնակցել է 24 խաղի և դարձել 9 գոլի հեղինակ: Մոսկվայի «Սպարտակի» կազմում նա 66 խաղում 27 գոլ է խփել: