211652_close_icon
views-count1411 դիտում article-date 20:15 11-10-2016

ՀՀ ԱԺ փոխնահագահ Հերմինե Նաղդալյանը վարել է ԵԽԽՎ լիագումար նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 11-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի լիագումար նիստը վարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ- ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Նշենք, որ առաջին անգամ է հայկական պատվիրակության ղեկավարը նախագահում Վեհաժողովի աշխատանքները: ԵԽԽՎ-ի հոկտեմբերի 11-ի լիագումար նիստի օրակարգում ընդգրկված է եղել Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գործունեությանն առնչվող բանավեճ-քննարկում, որին մասնակցել է ՏՀԶԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Մարի Կիվինիեմին, ով հանդես է եկել ելույթով: ԵԽԽՎ նիստը վարող , ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ողջունել է քննարկմանը մասնակցած բանախոսների ելույթները և նշել, որ կանայք, բնականաբար, շատ ակտիվ են այս խնդրի քննարկման մեջ: Հերմինե Նաղդալյանը կարևորել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության դերը` որպես անհրաժեշտ գործիք հաղթահարելու անդամ պետությունների առջև ծառացած լայնածավալ մարտահրավերները, և էական համարել կազմակերպության ներդրումը պետությունների տնտեսության զարգացման գործում: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հարցը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր