1568 դիտում
21:55 04-11-2015
Սա ԵԽԽՎ կոդեքսի խախտում է. Հերմինե Նաղդալյանը մանրամասներ է հայտնում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստից
Այսօր` նոյեմբերի 4-ին, Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում քննարկվեց Ռոբերտ Ուոլտերի հայտնի խնդրահարույց զեկույցը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման վերաբերյալ: 24 կողմ, 16 դեմ ձայներով հանձնաժողովը զեկույցն ընդունեց՝ մերժելով հայկական պատվիրակության առաջարկը՝ հետաձգել զեկույցի քննարկումը և նոր զեկուցող նշանակել, որ կլինի ավելի անաչառ ու չեզոք և կհամապատասխանի ԵԽԽՎ կանոնակարգով զեկուցողներին ներկայացվող պահանջներին:
ԵԽԽՎ-ում Աժ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Իրատես դե ֆակտո կայքին Փարիզից հաղորդել է, որ հայկական պատվիրակությունը դիմել էր ԵԽԽՎ քաղաքական կոմիտեին՝ քննարկելու Ռոբերտ Ուոլտերի և նրա տիկնոջ Ադրբեջանում կատարած տնտեսական ներդրումային նախաձեռնությունների հարցը:
«Մենք և մեզ հետ միասին բավական թվով պատգամավորներ համարում ենք, որ դա զեկուցողների մասին ԵԽԽՎ կոդեքսի խախտում է: Ժամանակին, երբ Ռոբերտ Ուոլտերը նշանակվել էր զեկուցող, այդ փաստը թաքցրել էր, հայտարարություն անելով, որ շահերի բախում չունի: Մենք համարում ենք, որ սա խնդիր է, որ իրավական քննարկման պետք է արժանանա ԵԽԽՎ կանոնակարգի հանձնաժողովում և անընդունելի է էթիկական իմաստով: Բազմաթիվ պատգամավորներ՝ շվեյցարացիներ, ֆրանսիացիներ, իտալացիներ և այլ երկրների ներկայացուցիչներ, կիսում են մեր տեսակետները և մտահոգությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Շեշտվեց նաև այն փաստը, որ զեկուցողը ամեն գնով աշխատեց չայցելել Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակն ուսումնասիրելու համար և ներկայացրեց միակողմանի, կանխակալ զեկույց, որը բացարձակապես չի արտացոլում իրավիճակը, բայց արտացոլում է Ադրբեջանի պատվերը և այն բոլոր խնդիրները, որ քսանամյա դիմակայության ընթացքում Ադրբեջանը ցանկացել ու չի կարողացել լուծել»:
Հ.Գ.
«Փաստորեն ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի հերթական նիստը Փարիզում հերթական անգամ վկայեց եվրոպական այս կառույցի բացարձակ դեգրադացիան և պատվիրակների գերակշիռ մասի անտարբերությունը իրենց առաքելության նկատմամբ, երբ առաջնորդվում են կանխակալ ու ակնհայտորեն վարձավճարված ՛՛տեսակետներ՛՛ ունենալու ցանկությամբ՝ չմտածելով զեկույցի բովանդակության՝ ոչ իրականությանը համապատասխանության, ոչ հետևանքների մասին և գործում են Բաքվից ստացված պատվերի շրջանակներում:
Եթե նախկինում հայկական մամուլն էր գրում, որ ԵԽԽՎ-ն նմանվել է Միլի միջլիսին, հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը նիստում հայտարարեց, որ ԵԽԽՎ-ն արդեն այն կազմակերպությունը չէ, որին անդամակցել է Հայաստանի Հանրապետությունը և իրենից ներկայացնում է Միլի մեջլիսի ընդարձակ տարբերակը: ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի որոշումը նշանակում է, որ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում հարցը մտնելու է օրակարգ և ևս մեկ անգամ քննարկվելու է՝ տոտալ զորակոչ հայտարարելով թուրք-ադրբեջանական արեալի երկրների պատվիրակների համար ամբողջ Եվրոպայով մեկ, որպեսզի Բաքուն կարողանա ասել, որ Հայաստանը ագրեսոր է, իսկ ինքը՝ այդքան տնտեսապես հզոր, սպառազինված ու քաջ՝ հայերի զոհն է: Իսկապես արժի զոհի այդ կերպարի համար զոհել նավթադոլարներ, պարզապես նավթն էժանացել է ու վաճառվող եվրոպացիների գինն էլ ընկնելու է», - գրում է կայքը:
Նմանատիպ նյութեր
1865 դիտում
15:31 29-09-2015
Հերմինե Նաղդալյանը մանրամասներ է հայտնում Ստրասբուրգից. «ԵԽԽՎ-ի համար պրոբլեմատիկ երկիրն այսօր Ադրբեջանն է»
1051 դիտում
19:03 20-04-2015
Հերմինե Նաղդալյանը կոչ է արել ԵԽԽՎ-ին փորձել խուսափել հակամարտության շուրջ նոր բռնկումից
1086 դիտում
14:59 02-10-2015
Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ-ում ներկայացրել է Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների ողջ գործընթացը