ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի պատճառով մարդկանց տարհանել են առևտրի կենտրոնից
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքից ոչ հեռու գտնվող փոքրիկ Ուեյն քաղաքի Willowbrook առևտրի կենտրոնից մարդկանց տարհանել են այն բանից հետո, երբ ստացվել է պայթյունի սպառնալիք, գրում է տեղի North Jersey թերթը։
Ոստիկանությունը հսկողության տակ է մի տղամարդու, ով հայտարարել է, որ կենտրոնում գտել է ահաբեկչության սպառնալիքով մի գրություն։ Նրանում իբրև թե խոսվում է այն մասին, որ առևտրի կենտրոնում մեկ կամ մի քանի ռումբեր են տեղադրված։ Տղամարդը, սակայն ոստիկանությանը չի կարողացել ցույց տալ գրությունը։
Նրան տեղափոխել են հիվանդանոց՝ հոգեբանական թեստ անցնելու։