Պետերբուրգում ահաբեկչության սպառնալիքի պատճառով աևտրի կենտրոնից 600 մարդ է տարհանվել
ՌԴ Սանկտ Պետերբուրգի «Ժեմչուժնայա պլազա» առևտրի կենտրոնից ահաբեկչության սպառնալիքի պատճառով 600 մարդ է տարհանվել: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ Պետերգոֆի խճուղում գտնվող «Ժեմչուժնայա պլազա» առևտրի կենտրոնում ահաբեկչություն է նախապատրաստվում:
Դեպի վայր են ժամանել համապատասխան ծառայությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև կինոլոգ-փորձագետներ:
Տարհանվել է ավելի քան 600 մարդ:
Միջադեպի մանրամասները ճշտվում են: