2842 դիտում
09:42 11-10-2016
Նախարար Սուրեն Կարայանը նաև փոխնախարար է. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ընդամենը մի քանի տարի առաջ ստեղծված միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը, պարզվում է, ստեղծման իսկ օրից կադրերի խիստ պակաս ունի։ Իհարկե, այդ գերատեսչության ղեկավար Վաչե Գաբրիելյանը կառավարության պրոֆեսիոնալներից մեկն է համարվում, սակայն սեփական կադրերի բանկ չունի։ Երբ կառավարությունը երեկ հաղորդագրություն տարածեց, թե Կարեն Կարապետյանի որոշմամբ` Մակար Ղամբարյանը նշանակվել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ, առաջին իսկ հարցն այն էր, թե ինչով է զբաղվելու փոխնախարարը (ընդունված է ասել, որ այս նախարարությունը ստեղծվեց ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության համատեքստում)։
Այս նշանակումը ցույց է տալիս, որ Կարեն Կարապետյանը ցանկանում է աշխուժացնել ԵԱՏՄ–ով զբաղվող կառույցի աշխատանքները։ Ի դեպ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության կայքում Սուրեն Կարայանը դեռևս նախարարի առաջին տեղակալ է։ Փաստորեն, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի մոտ նաև տեղակալ է աշխատում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3424 դիտում
15:46 27-04-2017
Նախարար Սուրեն Կարայանը և Լիբանանի պլանավորման պետական նախարարը համագործակցության հուշագիր են կնքել
3096 դիտում
16:35 15-05-2017
Նախարար Սուրեն Կարայանը Պեկինում մասնակցել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համաժողովին
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»