3117 դիտում
16:35 15-05-2017
Նախարար Սուրեն Կարայանը Պեկինում մասնակցել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համաժողովին
Պեկինում մայիսի 14-ին կայացած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համագործակցության համաժողովին հայկական պատվիրակության կազմում է եղել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: Սուրեն Կարայանը մասնակցել է պլենար նիստին և «Անարգել առևտրի խթանում» և «Ֆինանսական ինտեգրման խթանում» խորագրերով պանելային քննարկումներին:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը համաժողովի ընթացքում հանդիպել և քննարկումներ է ունեցել իր գործընկերների՝ մի շարք պետությունների էկոնոմիկայի նախարարների հետ:
Համաժողովի շրջանակներում նախարար Կարայանը հանդիպել է տարբեր ազգային կորպորացիաների ղեկավարների հետ՝ քննարկելու Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարները:
Համաժողովին մասնակցում են 29 երկրի ղեկավարներ, 130 երկրների կառավարության ներկայացուցիչներ, 70 միջազգային կազմակերպություններ և այլ ընկերություններ:
Պեկինի համաժողովում քննարկվում են առևտրային ճանապարհներ ստեղծելու ծրագրերը, որոնք կանցնեն «Մետաքսի ճանապարհի» երթուղիներով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
2852 դիտում
14:04 16-05-2017
Նախարար Վահան Մարտիրոսյանը Պեկինում մասնակցել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համաժողովին
Այս բաժնից
508 դիտում
15:28 24-12-2024
Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն
928 դիտում
15:13 24-12-2024
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ