3454 դիտում
15:46 27-04-2017
Նախարար Սուրեն Կարայանը և Լիբանանի պլանավորման պետական նախարարը համագործակցության հուշագիր են կնքել
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հրավերով Հայաստան է ժամանել Լիբանանի Հանրապետության պլանավորման պետական նախարար Միշել Ֆարաոնի գլխավորած պատվիրակությունը:
Սուրեն Կարայանը և Միշել Ֆարաոնն այսօր ստորագրել են նախարարությունների միջև համագործակցության հուշագիր: Հուշագիրը կնպաստի երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, գործարար կապերի սերտացմանը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխշահավետ գործակցության ամրապնդմանն ու զարգացմանը: Մասնավորապես նախատեսվում է փոխգործակցության ակտիվացում փոքր և միջին ձեռնարկատիրության օժանդակության, ներդրումների խրախուսման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման և այլ ուղղություններով:
Նախարար Կարայանը շնորհակալություն է հայտնել Միշել Ֆարաոնին այցի համար և նշել. «Մենք մի նոր համագործակցության սկիզբ դրեցինք, որն էլ ավելի կամրապնդի մեր երկու բարեկամական պետությունների միջև հարաբերությունները»:
Լիբանանի պլանավորման պետական նախարար Միշել Ֆարաոնի և պատվիրակության ուշադրությանը ներկայացվեցին շնորհանդեսներ` Հայաստանի ներդրումային գրավչությունների, գործարար միջավայրի բարեփոխումների, տնտեսական տարբեր վարկանիշներում Հայաստանի զբաղեցրած դիրքի, ներդրումային ծրագրերի հարթակի, զբոսաշրջության ներուժի, գյուղատնտեսական ծրագրերի և առողջապահական ոլորտի վերաբերյալ: Դրանք ներկայացվեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակիցների, ՏԶՆՆ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանի կողմից:
Լիբանանի պատվիրակության անդամները և նախարարը հարցեր ուղղեցին իրենց հետաքրքրող ոլորտների առնչությամբ: Մասնավորապես ներկաներին հետաքրքրեց Սյունիքի ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու հնարավորությունները։
Միշել Ֆարաոնն իր խոսքում նշեց, որ Հայաստանն իսկապես ունի ներդրումային գրավչություններ, և կարող է հետաքրքիր լինել ներդրողների համար՝ հավելելով․ «Պարոն նախարար, հրավիրում եմ Ձեզ և Ձեր թիմին Լիբանան և առաջարկում եմ իրականացնել համատեղ ներդրումային համաժողով` լիբանանցի գործարարներին և ներդրողներին ներկայացնելու Հայաստանի ներդրումային ներուժը և հաստատելու գործարար կապեր: Սա կարող է մեր երկու երկրների տնտեսական կապերի զարգացման ևս մեկ հիանալի հնարավորություն լինել: Այն ամենը, ինչ դուք այսօր ներկայացրեցիք, շատ հետաքրքիր կլինի լիբանանցի ներդրողներին։ Հայաստանում ներդրվել են մեխանիզմներ՝ հեշտացնելու մասնավոր ներդրումները»։
Հանդիպման ավարտին Լիբանանի Պլանավորման պետական նախարար Միշել Ֆարաոնը շնորհակալություն հայտնեց արդյունավետ քննարկման համար։
Նմանատիպ նյութեր
4841 դիտում
13:36 20-09-2017
Սուրեն Կարայանը և Լիբանանի զբոսաշրջության նախարարը քննարկել են Երևան-Բեյրութ ավիափոխադրումները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
5496 դիտում
21:04 27-04-2017
Հայաստան է ժամանել Լիբանանի Հանրապետության պլանավորման պետական նախարար Միշել Ֆարաոնի գլխավորած պատվիրակությունը
Այս բաժնից
916 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
646 դիտում
21:28 24-12-2024
Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
1171 դիտում
21:04 24-12-2024
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան