211652_close_icon
views-count2544 դիտում article-date 14:59 11-10-2016

Մարվել են տարբեր խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները

Հոկտեմբերի 10-11-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Լոռու մարզի Գեղասար գյուղի սկզբնամասում այրվել է մոտ 2000 քմ խոտածածկույթ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 4 դպրոցի մոտակայքում՝ 500 քմ, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում ՝ 1500 հակ անասնակեր: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր