211652_close_icon
views-count57380 դիտում article-date 11:27 17-10-2017

Երևանում 19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել ռազմական համալսարանի ուսանողին ու դասախոսին. վերջինները տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 19-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը Արցախի և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում իր վարած ВАЗ 217230 մակնիշի 10 ՏX 100 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ՝ 18-ամյա Սեդա Գևորգյանին և 47-ամյա Սիմեոն Բաբայանին։ Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ ՀՀ ՊՆ Մուրացանի հոսպիտալ։ Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածներից Ս. Գևորգյանը սովորում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի 2-րդ կուրսում, իսկ Ս. Բաբայանը աշխատում է նույն համալսարանում՝ որպես դասախոս։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր