211652_close_icon
views-count1862 դիտում article-date 22:47 10-10-2016

Օգնության են հասել փրկարարները

Հոկտեմբերի 10-ին, ժամը 15.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆուչիկի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակչին ավտոմեքենայից իր բնակարան (4-րդ հարկ) բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հոկտեմբերի 10-ին, ժամը 10.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հր. Քոչարի փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 9-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1963 թ. ծնված Հ. Օ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հոկտեմբերի 10-ին, ժամը 10.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շոպրոնի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր