211652_close_icon
views-count2136 դիտում article-date 20:19 10-10-2016

Տարոն Մարգարյանը պարգևատրել է շախմատի «Երևան օփեն» միջազգային մրցաշարի հաղթողներին

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանի շախմատի միջազգային բաց մրցաշարի՝ «Երևան օփեն»-ի հանդիսավոր փակման արարողությանը: Հարկ է նշել, որ առաջին անգամ անցկացվող մրցաշարին մասնակցելու հայտ էին ներկայացրել 11 երկրի 140 շախմատիստներ, որոնց թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր և 9 միջազգային վարպետ: «Երևան օփեն» միջազգային մրցաշարի հաղթողներին պարգևատրել է Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը: Ըստ այդմ, հոկտեմբերի 1-ից 10-ը անցկացվող մրցաշարի արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանը ներկայացնող միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, երկրորդը՝ Ռուսաստանը ներկայացնող միջազգային գրոսմայստեր Պավել Սմիրնովը և երրորդ տեղը զբաղեցրել է Ուկրաինան ներկայացնող միջազգային գրոսմայստեր Վիտալի Բերնադսկին: Մրցաշարի շրջանակում, բացի հիմնական մրցանակներից, սահմանվել էին նաև հատուկ մրցանակներ` տարբեր անվանակարգերում: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր