211652_close_icon

Խոշոր ավտովթար Երևանում. «Չերրի» հյուրանոցային համալիրի մոտ բախվել են Mercedes-ները. ժամանել են հրշեջների 2 մարտական հաշվարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count47660 դիտում article-date 12:53 10-10-2016
Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում՝ «Չերրի» հյուրանոցային համալիրի մոտ, բախվել են Mercedes SL 500 մակնիշի 34 FD 540 համարանիշի և Mercedes E320 մակնիշի 30 CC 006 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն դեպքի վայրում Mercedes E 320-ի ուղևոր՝ մոտ 15 տարեկան տղան ստացել էր քթի հատվածում վնասվածք, սակայն տեղի ուժերով երեխային քաղաքացիների կողմից ցուցաբերվել է օգնություն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնը։ Ժամանել են նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ կապիտան Պետրոսյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին փրկարար ծառայությունից տեղեկությունը փոխանցվել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանին, ում հանձնարարականով էլ վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, որտեղ պարզվում է նաև վարորդների ինքնությունը։ Մինչ դեպքի վայր կժամանեին ՃՈ աշխատակիցներն ու հրշեջները, Mercedes 500-ի վրայից հանել էին համարանիշները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր