Կրակոցներ են հնչել Երուսաղեմում․ կան տուժածներ
Ինչպես հաղորդում են Իսրայելական լրատվական գործակալությունները, Երուսաղեմում գտնվող ոստիկանական շենքի մոտ տեղի է ունեցել հրաձգություն։
Կրակոցների արդյունքում վիրավորվել է 4 մարդ, որոնցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Լրատվամիջոցները նշում են, որ հրաձգությունը իրականացնող անձը եղել է արաբ։ Ոստիկանական ուժերը կարողացել են չեզոքացնել զինված տղամարդուն։