Առանձնատան տանիքում հայտնաբերվել է թմրանյութ
Հոկտեմբերի 6-ին ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում զննության է ենթարկվել Ստեփանակերտ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ N հասցեում տեղակայված առանձնատունը, որի տանիքում հայտնաբերվել է թվով 10 ներարկիչներ, որոնցից մեկի մեջ առկա էր մոտ 5 մլգ. մուգ շագանակագույն զանգված, բամբակի 4 կտորներ` ներծծված մուգ շագանակագույն զանգվածով, 2 հատ պլաստմասե շիշ, որոնց մեջ առկա էր ընդհանուր 400 մլգ. դեղնավուն գույնի լուծույթ, ինչպես նաև թմրանյութ պատրաստելու իրեր, որը պատկանում է 1977թ. ծնված Մ. Ա-ին (բն. է նշված հասցեում):
Մ. Ա-ն բերման է ենթարկվել ոստիկանության քաղվարչություն: