211652_close_icon

Անասնագոմի տանիքում օձ է հայտնաբերվել

views-count1788 դիտում article-date 15:46 24-05-2014
Մայիսի 24-ին, ժամը 13:32-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները տանը հարակից անասնագոմի տանիքում հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր