Lada Sport-ը վաճառքի ռեկորդ է սահմանել
«АвтоВАЗа»-ի Lada Sport մասնաճյուղը հայտնել է նախորդ ամսվա ընթացքում ռեկորդային վաճառքների մասին:
Նմանատիպ հաջողության է հասել նաև Lada Largus մոդելը:
Ընկերությունը նշում է, որ նախորդ ամսվա ընթացքում վաճառքի ցուցանիշը կազմել է 425 օրինակ, իսկ 2016թ.-ի առաջին կվարտալում` 742, որից 57 տոկոսը գարնան առաջին ամսին:
Ընդհանուր առմամբ «АвтоВАЗа» ընկերության գործունեության ընթացքում վաճառվել է 7 հազար նման ավտոմեքենա:
Այսօր այդ մոդելային շարքը բաղկացած է Kalina NFR, Kalina Sport և Lada Granta Sport մոդելներից, որոնք հագեցած են 1,6 լ ծավալով շարժիչներով , որոնք 118 և 136 ձիաուժ հզորություն են ապահովում:
Ավտոմենքենաները տարբերվում են ուժեղացված արգելակներով, թափքով, ինչպես նաև արդիականացված փոխանցման տուփով: