Այսօր Փոստի համաշխարհային օրն է
Այսօր Փոստի համաշխարհային օրն է՝ միջազգային օրերից մեկը, որը նշվում է ՄԱԿ-ի համակարգում:
Փոստի Համաշխարհային միության 14-րդ համագումարի որոշումով այն նշվում է ամեն տարի հոկտեմբերի 9-ին:
Ամբողջ աշխարհում, սկսած հոկտեմբերի 9-ից, անցկացվում է Նամակի միջազգային շաբաթը:
Նշենք, որ աշխարհում առաջին փոստային նամականիշները հայտնվել են Անգլիայում՝ 1840թ.-ին: