211652_close_icon
views-count1083 դիտում article-date 23:25 07-05-2014

Դոնեցկում անջատողականները գրավել են փոստի շենքը

Դոնեցկում զինված անջատողականներն իրենց հսկողության տակ են վերցրել փոստի և հեռահաղորդակցության շենքը։ Այս մասին փոխանցում է «Газеты.Ru»֊ի թղթակիցը։ Ըստ ականատեսների տվյալների՝ դադարեցվել են ծանրոցների հանձնումներն ու ընդունումները։ Նրանք նաև գրավել են շենքի 3֊րդ հարկում տեղակայված կենսաթոշակային ֆոնդի, հարկային տեսչության, բնակչության զբաղվածության կենտրոնի բաժանմունքները։

Նմանատիպ նյութեր