Հենրիխ Մխիթարյան. Տղերք ջան, ձեր կողքին եմ
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Ռումինիայի հետ խաղից առաջ իր ֆեյսբուքյան էջով քաջալերել է թիմակիցներին և երկրպագուներին:
«Տղերք ջան, ձեր կողքին չեմ, բայց ակնկալում եմ մարտական ոգի և վստահ խաղ: Մտքով ձեզ հետ եմ: Երկրպագուներ ջան, ձեր միահամուռ աջակցությունը շատ կարևոր է»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը բաց է թողնելու Ռումինիայի և Լեհաստանի հետ հանդիպումները: Հայաստան-Ռումինիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: