Քլինթոնի ընտրարշավի ղեկավար Ջոն Փոդեսթան Ռուսաստանին մեղադրել է իր փոստը կոտրելու համար
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի ընտրարշավի ղեկավար Ջոն Փոդեսթան թվիթերյան էջում անդրադարձել է WikiLeaks-ում իր նամակների արտահոսքի խնդրին.
«Ես այնքան էլ ուրախ չեմ ռուսների կողմից կոտրելու կապակցությամբ, որոնք ուզում են, որ Թրամփը հաղթի ընտրություններում»,- գրել է Պոդեստան:
Նա նաև հավելել է, որ ինքը բավականաչափ ժամանակ չունի պարզելու՝ WikiLeaks-ի հրապարակած նամակներից որոնք են իսկապես իրենը, որոնք՝ կեղծ:
Ավելի վաղ WikiLeaks-ը հրապարակել է Փոդեսթայի նամակները, որոնցում խոսքը սիրիական հակամարտության մեջ Թուրքիայի դերի, ԴԱԻՇ-ի դեմ պայքարի, միջուկային էներգետիկայի մասին է: