4231 դիտում
20:50 08-10-2016
Երևանի ծննդյան տարեդարձը շնորհավորել են պարալիմպիկ մարզիկներն ու մասնակիցները
Երևանի «Մոսկվա» կինոթատրոնից սկիզբ է առել մեր համաքաղաքացի-պարալիմպիկ մարզիկների, մասնակիցների ամենամյա տոնական երթը:
Միջոցառման կազմակերպիչները հաշմանդամասայլակներով անցել են Հանրապետության հրապարակով և հասել Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենք,ընթացքում ողջույններ հղելով տոնական միջոցառումների մասնակիցներին, երևանցիներին ու քաղաքի հյուրերին` այս կերպ իրենց մասնակցությունը բերելով 2798-ամյա մեր քաղաքի տոնական միջոցառումներին և հաստատելով այն գաղափարը, որ Երևանը բոլորինն է և գնալով դառնում է էլ ավելի մատչելի ու հասանելի բոլորի համար: Արդեն քաղաքապետարանի մոտ պարալիմպիկ մարզիկներին ողջունել ու Երևանի տոնի առթիվ շնորհավորել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
1704 դիտում
13:57 21-01-2014
«Շախտյոր»-ը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանի ծննդյան տարեդարձը
42139 դիտում
17:03 08-12-2019
Վստահ եմ՝ նա ռուս ժողովրդի մեծ բարեկամն է. Ռամզան Կադիրովը շնորհավորել է Արթուր Վանեցյանի ծննդյան տարեդարձը
Այս բաժնից
979 դիտում
23:00 31-01-2025
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին
1090 դիտում
22:33 31-01-2025
ՊԵԿ նախագահը իրանական պատվիրակության հետ քննարկել է հայ-իրանական սահմանի մաքսային ընթացակարգերը
1726 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am