Ստուգման արդյունքում հայտնաբերվել է թմրանյութ
Հոկտեմբերի 8-ին ստացված տվյալների ստուգման արդյունքում Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի վարչական տարածքում գտնվող՝ Ստեփանակերտ քաղաքի Գ.Չաուշի փողոցի N տան բնակիչ, 1989թ. ծնված Կ. Հ-ի ժամանակավոր կացարանի տանիքում և զուգարանի հետնամասից զննությամբ հայտնաբերվել է 3 փաթեթներում 166.56 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող զանգված, իսկ վերջինիս պատկանող ավտոմեքենայի սրահից` 0.09 գրամ դարչնագույն, սպեցիֆիկ հոտով թմրանյութի նմանվող կլորավուն զանգված: