Մերձմոսկվայում 45 երեխաների տեղափոխող ավտոբուս է այրվել. տեսանյութ
Մերձմոսկովյան Չեխովի շրջանում՝ M2 ավտոմայրուղու 56-րդ կմ հատվածում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել. հրդեհ է բռնկվել 45 երեխաների զբոսաշրջության փոխադրող ավտոբուսում, հաղորդում է Lenta գործակալությունը։
Բարեբախտաբար, ավտոբուսի վարորդին հաջողվել է տարհանել բոլոր երեխաներին։ Ոչ ոք չի տուժել։ Մինչ դեպքի վայր կժամանել հրշեջ-փրկարարները՝ մարելու համար կրակը, ավտոբուսը գրեթե ամբողջովին այրվել է։
Ականատեսներից մեկը տեսագրել է հրդեհը, որն էլ հրապարակել է «360» հեռուստաալիքը։ Ավտոբուսն ուղևորվում էր Կալուգայի մարզի Կրեմենսկի քաղաքից դեպի Մոսկվա։