Իտալիայում երեխաների տեղափոխող ավտոբուս է վթարվել. կա 16 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայի տարածքով Ֆրանսիայից Հունգարիա վերադարձող ավտոբուսը, որում եղել են երեխաներ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է հենասյանը, ինչից հետո ավտոբուսում անմիջապես հրդեհ է բռնկվել, հաղորդում է France Press-ը։
Նախնական տեղեկություննեիհամաձայն՝ զոհվել է 16 մարդ։ Ողբերգական դեպքը տեղի է ունեցել այս գիշեր, Վերոնա նահանգում։
Տուժածների թիվը 36 է։ Նրանց հաջողվել է դուրս բերել այրվող ավտոբուսից և տեղափոխել հիվանդանոց։
La Repubblica թերթի տվյալներով՝ ավտոբուսում եղել է 50 ուղևոր, որոնց մեծ մասը 14-18 տարեկաններ են։ Պարզվում են ողբերգական վթարի հանգամանքները։