211652_close_icon
views-count2708 դիտում article-date 16:12 08-10-2016

Կայացել է Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի անդրանիկ նիստը

Հոկտեմբերի 6-ին Մեքսիկական Միացյալ Նահանգների Կոնգրեսի Պատգամավորների Պալատում կայացավ Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի հիմնադրման հանդիսավոր արարողությունը: Խումբը կազմված է տարբեր քաղաքական կուսակցությունները ներկայացնող պատգամավորներից, որը նախագահում է Մորենա կուսակցության անդամ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան բարեկամության խմբի ղեկավարը, Պատգամավորների Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վիկտոր Մանուել Ջիորդանա Խիմենեսը, Մորենո կուսակցության խմբակցության ղեկավար Ռոսիո Նահլե Գարսիան և այլ պատգամավորներ: Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանն իր ելույթում գոհունակությամբ արձանագրեց խմբի հիմնադրման փաստը` ընդգծելով միջխորհրդարանական կապերի զարգացման և ամրապնդման կարևորությունը միջպետական հարաբերությունների խորացման և ընդլայնման գործում: Արարողությանը ելույթներով հանդես եկան Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարության, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչները:

Նմանատիպ նյութեր