6390 դիտում
08:59 08-10-2016
ՊՆ ղեկավար կազմում գեներալ չի մնացել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մովսես Հակոբյանին ՀՀ պաշտպանության փոխնախարար-պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից ազատելուց և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ նշանակելուց հետո ՊՆ ղեկավար կազմում այլևս ոչ մի գեներալ չի մնացել։ ՀՀ ՊՆ բոլոր երեք տեղակալները՝ Դավիթ Տոնոյանը, Արա Նազարյանը և Դավիթ Փախչանյանը, քաղաքացիական անձինք են։
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության մյուս ղեկավար պաշտոններից ևս առաջիկայում զինվորականներն ազատվելու են։ Երիտասարդ կադրերը կտեղափոխվեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայության ստորաբաժիններ, իսկ տարեցները կուղարկվեն թոշակի։ Ենթադրվում է, որ աստիճանաբար պաշտպանության նախարարությունը կվերածվի մի գերատեսչության, որը մշակում է բանակի զարգացման քաղաքականությունը ու լուծում նյութական ապահովության հետ կապված խնդիրները, իսկ ռազմական գործառույթները կվերապահվեն ՀՀ ԶՈՒ ԳՇ-ին և նրա ստորաբաժիններին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1191 դիտում
09:01 11-03-2014
էթիկայի հանձնաժողովի ղեկավար կազմում փոփոխություն է սպասվում․ Ժողովուրդ
5639 դիտում
09:26 12-12-2018
Ովքե՞ր կլինեն ԱԺ ղեկավար կազմում և ինչպիսի՞ կառուցվածք կունենա կառավարությունը․ «Ժողովուրդ»
3212 դիտում
10:32 04-07-2019
ՊՆ-ում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում ղեկավար կազմում․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1180 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»