211652_close_icon
views-count3721 դիտում article-date 13:03 08-10-2016

Տարոն Մարգարյանը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան այցելած ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Ողջունելով գործընկերոջն ու շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար` Տարոն Մարգարյանը նկատել է, որ սա հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջև հաստատված ամուր բարեկամության ևս մեկ ապացույցն է և աշխարհին միասնական ներկայանալու հրաշալի հնարավորություն: Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ, իր հերթին շնորհավորելով Երևանի օրվա առթիվ, շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրավերի համար՝ ընդգծելով, որ Երևանի քաղաքապետը մշտապես իր գործուն աջակցությունն է ցուցաբերում Երևանի և Ստեփանակերտի համագործակցության ամրապնդման և ընդլայնման հարցում: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր