Ռուսական ավիահարվածները Հալեպում պետք է հետաքննել որպես ռազմական հանցագործություն. Ջոն Քերի
Ռուսաստանի գործողությունները Սիրիայում` հօգուտ նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի, պետք է հետաքննել որպես հնարավոր ռազմական հանցագործություն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Ինչպես հայտնում է BBC-ն, Ջոն Քերին Մոսկվային և Դամասկոսի կառավարությանը մեղադրել է Հալեպի խաղաղ բնակչությանը ահաբեկելու նպատակաուղղված մարտավարություն իրականացնելու և իրենց ռազմական առաջադրանքները կատարելուն խանգարող յուրաքանչյուրին վերացնելու համար:
Վաշինգտնում ֆրանսիացի գործընկերոջ` Ժան-Մարկ Էրոյի հետ համատեղ ասուլիսում` Ջոն Քերին հայտարարել է, որ առկա տվյալների համաձայն` հոկտեմբերի 6-ին Հալեպում ավիահարվածների թիրախում է հայտնվել ևս մեկ հիվանդանոց, ինչի հետևանքով 20 մարդ է զոհվել: Պետքարտուղարի դտարկմամբ ակնհայտ է, որ նման հարվածները պատահական չեն, և ժամանակն է, որ նման հարձակումների մեղավորները պատասխանատվության կանչվեն: