Գրացիանո Պելեն իր արարքի համար հեռացվել է Իտալիայի հավաքականից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայի հավաքականի հարձակվող Գրացիանո Պելեն բաց կթողնի 2018թ. աշխարհի առաջնության խմբային փուլում Մակեդոնիայի հավաքականի հետ հանդիպումը, հայտնել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան:
31-ամյա հարձակվողը ԱԱ-2018-ի Իսպանիայի հետ խաղի ժամանակ հրաժարվել էր սեղմել հավաքականի գլխավոր մարզիչ Ջամպիերո Վենտուրայի ձեռքը, երբ վերջինս 60-րդ րոպեին փոխարինել է ֆուտբոլիստին:
Գրացիանո Պելեն իր Instagram-ի էջում հայտնել է, որ զղջում է իր արարքի համար, ներողություն է խնդրել մարզչից, սակայն Վենտուրան բոլոր դեպքերում նրան հեռացրել է հավաքականից: