Դրոգբան MLS-ի խաղում անվայել արարքի համար հեռացվել է խաղադաշտից. տեսանյութ
«Մոնրեալ Իմփեքթի» հարձակվող Դիդյե Դրոգբան MLS-ի 21-րդ տուրում` «DC Յունայթեդ» թիմի հետ խաղի (1:1) ժամանակ կարմիր քարտ է ստացել:
Հանդիպման 38-րդ րոպեին իվուարցի ֆուտբոլիստը հենց մրցավարի աչքի առջեւ հարվածել է մրցակցի կիսապաշտպան Մարսելո Սարվասին ու անմիջապես հեռացվել խաղադաշտից:
Նշենք, որ այս մրցաշրջանում Դրոգբան 13 խաղում 8 գոլի հեղինակ է դարձել: