211652_close_icon
views-count3409 դիտում article-date 21:51 07-10-2016

Նոր ֆիլմ՝ հաշմանդամություն ունեցող անձանց մասին

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայի կողմից նկարահանված «Ճանապարհ» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը, որը նկարահանվել է «Ճանապարհը բոլորինն է» նախագծի շրջանակում, պատմում է տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց մասին, ովքեր պարբերաբար բախվում են ճանապարհային դժվարություններին՝ հանրային տրանսպորտի անմատչելիություն, դժվարանցանելի ճանապարհներ, թեքահարթակների բացակայություն: Ֆիլմի հերոսներն այն անձինք են, ովքեր ճակատագրի բերումով հաշմանդամներ են: «Ճանապարհ» ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Գոհար Ստեփանյանը, եղել է «Նարեկացի» արվեստի միության աշխատակիցներից մեկը, ով իր ուժեղ կամքով և հավատով մարտահրավեր է նետել կյանքում հանդիպած բոլոր խոչընդոտներին՝ դառնալով վառ օրինակ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց համար: Միջոցառման ընթացքում իրենց խոսքով հանդես եկան «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայի փոխտնօրեն Իննա Սահակյանը, «Ճանապարհ» ֆիլմի ռեժիսոր Անժելա Ֆրանգյանը, Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչ Դովիլ Սուրվիլայթը, ֆիլմի պրոդյուսեր Արևիկ Ավանեսյանը: [b]«Նարեկացի» արվեստի միություն[/b]

Նմանատիպ նյութեր