Թուրքիայում ոստիկանության ևս 100-ից ավելի ծառայողներ կհեռացվեն աշխատանքից
Թուրքիայի գլխավոր դատախազությունը Ստամբուլի ոստիկանության 166 աշխատակիցների ձերբակալության թույլտվություն է տվել։ Նրանցից 120-ն արդեն ձերբակալվել է, հաղորդում է Ria Novosti-ն։
Ինչպես տեղեկացրել է թուրքական NTV հեռուստաալիքը, ձերբակալություններն իրականացվում են իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած FETO կազմակերպության հետ կապ ունենալու, Գյուլենին պատկանող Bylock ընդդիմադիր հեռուսատաալիքից օգտվելու, ինչպես նաև այս տարվա հուլիսի 15-ին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձին մասնակից լինելու մեջ։
Հիշեցնենք, որ անկարան մի քանի անգամ դիմել է Վաշինգտոնին՝ Գյուլենին արտահանձնելու օահանջով, սակայն ամերիկյան իշխանությունները չեն շտապում արձագանքել Անկարայի պահանջին։