10 սարսափելի կենդանի օրգանիզմներ, որոնք ապրում են մեր մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մակաբուծականությունը օրգանիզմների համակեցության ձևերից մեկն է, որի որակական առանձնահատկությունն այն է, որ միայն մակաբույծն է օգտագործում տիրոջը (միակողմանի կախում)։ Տարբերում են արտաքին մակաբուծականություն, երբ մակաբույծն ապրում է տիրոջ արտաքին ծածկույթների վրա, և ներքին մակաբուծականություն, երբ մակաբույծն ապրում է տիրոջ օրգաններում և հյուսվածքներում։ Մակաբուծականությունը լինում է ժամանակավոր և մշտական։ Ժամանակավոր մակաբուծականությունը արտահայտվում է տարբեր ձևերով.
1․Մակաբույծը (օրինակ, արյունածուծ մոծակները) ազատ ապրում է արտաքին միջավայրում և տիրոջ վրա է հարձակվում միայն սնվելու նպատակով․
2․Մակաբույծն (օրինակ, արգասային տզերը) ապրում է տիրոջից ոչ հեռու․
3․Մակաբույծը (օրինակ լվերը) տիրոջ վրա է անցկացնում իր ողջ կյանքը կամ զարգացման շրջանի մեծ մասը։