211652_close_icon
views-count2239 դիտում article-date 15:39 01-09-2016

5 երեխաների ու հիվանդ ամուսնու հետ միասին կինը սարսափելի պայմաններում է ապրում. նրանց մեր օգնությունն է անհրաժեշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1976 թվականն ծնված 5 երեխաների մայր Ռուզաննա Հարուրությունյանը հիվանդ ամուսնու՝ Արթուր Բարսեղյանի հետ ապրում է Արարատի մարզում, նրա ավագ 3 զավակներն առաջին ամուսնուց են, վերջին 2-ը՝ երկրորդ: Մինչ 2-րդ ամուսնությունը Ռուզաննայի որդիններն ապրում էին մանկատանը, մայրը հնարավորություն չի ունեցել նրանց խնամելու: Ամուսնությունից հետո երեխաներին ընտանիք են վերադարձրել և ապրել միասին: Զավակներից Անահիտ և Նվեր Հարությունյաններն ունեն առողջական խնդիրներ: Անահիտ Հարությունյանը, ծնված 2004 թվականին, 2011թ. ծանր հիվանդացել է բրոնխիտով և բուժում ստացել Արաբկիր բժշկական կենտրոնում, իսկ Նվեր Հարությոյանը, ծնված 2000թ., դեռ գտվում է բժշկական հսկողության տակ: Նա 2015 թվականին սուր գլխացավով, փսխումներով և ջերմությունով տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր ԲԿ և մինչ հիմա գտնվում է բժշկական հսկողության տակ: Ընտանիքը զուրկ է կացարանից, որևէ մեկը չունի աշխատանք և հիմնական գրանցում: Վերջինի պատճառով զրկված են նաև Փարոսի ծառայությունից: Երեխաները բոլորը դպրոցահասակ են, սակայն սովորելու փոխարեն նրանք հայտնվել են փողոցում ու անհայտ է նրանց ճակատագիրը: Ովքեր կցանկանան աջակցել ընտանիքին, կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամրներով՝ [b]+37498 552 101, +37477 552 101 Ռուզաննա Հարությունյանին[/b]: Ցանկացողները կարող են գումար փոխանցել «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՍՀԿ-ի հաշվեհամարներին` «նպատակ» բաժնում նշելով «Ռուզաննա Հարությունյանի ընտանիքին». [b]ԱՐԱՐԱՏԲԱՆԿ 1510023094910100 ՀՀ դրամ; 1510023094910101 ԱՄՆ դոլար; 1510023094910149 ԵՎՐՈ; 1510023094910158 ՌԴ ռուբլի; SWIFT: ARMCAM22: [/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր