Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գնի անկում է արձանագրվել, որը վկայում են առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։
Այսպես, Brent էտալոն նավթի դեկտեմբերյան մատակարարումների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում նվազել է 0.02 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 52.50 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում WTI տեխասյան թեթև նավթի նոյեմբերյան մատակարարումների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում նվազել է 0,02 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 50.43 ԱՄՆ դոլար։