211652_close_icon
views-count2834 դիտում article-date 22:14 06-10-2016

Գալուստ Սահակյանը Ուսուցչի օրվա առթիվ կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար պարգեւատրել է մի խումբ մանկավարժների

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 6-ին Ուսուցչի օրվա առթիվ կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի եւ Երեւանի մի խումբ մանկավարժների: Շուրջ քսան մանկավարժներ պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, ՀՀ ԱԺ պատվոգրով ու շնորհակալագրով: Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով մանկավարժներին տոնի առթիվ, մաղթել է նրանց խաղաղություն, բարեկեցություն եւ մասնագիտական հաջողություններ: Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին անդավաճան նվիրումի, հայրենիքի հանդեպ հոգատարության եւ անշահախնդիր աշխատանքի համար: ԱԺ նախագահի խոսքով՝ մանկավարժի մասնագիտությունն առանձնակի պատասխանատվություն է ենթադրում, ինչը մեր ժամանակներում ավելի է մեծանում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ արագ փոփոխվող աշխարհում շարունակաբար աճում է զարգացած եւ ստեղծագործ անհատների պահանջարկը: Խորհրդարանի ղեկավարը հավելել է, որ այդ ամենի հետ մեկտեղ՝ մշտապես զգացվում է դաստիարակված, ազգային արժեքներով ու լավագույն ավանդույթներով առաջնորդվող անհատների անհրաժեշտություն:

Նմանատիպ նյութեր