211652_close_icon
views-count4706 դիտում article-date 13:18 06-10-2016

ՀՀ գյուղնախարարն ու ՌԴ գյուղնախարարի 1-ին տեղակալը քննարկել են Հայաստանում ջերմոցային տնտեսությունների զարգացման հարցը

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում նախօրեին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջամբուլատ Խաթուովի հետ: ՌԴ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքէջի տեղեկացմամբ` Ջամբուլատ Խաթուովը շնորհավորել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարին պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք երկրի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության հեռանկարները, այդ թվում` նաև Հայաստանում ջերմոցային տնտեսությունների և ինտենսիվ այգիների զարգացման հարցը` տեղական պտուղ-բանջարեղենը դեպի ռուսաստանյան առևտրային ցանցեր արտահանելու հնարավորությամբ: Հանդիպումը կազմակերպվել է «Ոսկե աշուն-2016» 18-րդ ռուսաստանյան ագրոարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր