1842 դիտում
19:30 14-12-2018
Փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ոլորտում առկա խնդիրները և զարգացման ուղիները
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել
ջերմոցային տնտեսությունների զարգացման հեռանկարները, առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները:
Առանցքային թեմաներից մեկը վերաբերում էր ներմուծվող լոլիկի որակի վերահսկողությանը և իրացմանը տեղական շուկայում: Այս համատեքստում Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ անվտանգության նկատառումով ներմուծվող գյուղմթերքի նկատմամբ սահմանվել է խստացված հսկողություն, հատուկ ուսումնասիրություններ են իրականացվել ներմուծվող լոլիկի համապատասխանությունը ընդունված չափանիշներին ստուգելու նպատակով:
Այնուհետև ջերմոցատերերը ներկայացրել են իրենց մտահոգող խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում էին տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, որպեսզի ներկրվող գյուղմթերքի նկատմամբ տեղականը չհայտնվի ոչ շահեկան վիճակում: Առանձին անդրադարձ է կատարվել ներմուծման իրավական մեխանիզմների կարգավորմանը, տեղական գյուղմթերքի ինքնարժեքի նվազեցմանն ու իրացման հնարավորությունների ընդլայնմանը: Հնչել են մի շարք առաջարկներ
ոլորտի բարելավման և կարգավորման ուղղությամբ:
Քննարկվել են նաև ջերմատներում այլընտրանքային մշակաբույսերի մշակման կազմակերպման, արևային էներգիայի օգտագործման համակարգերի ներդրման հնարավորությունները:
Գեղամ Գևորգյանը պատրաստակամություն է հայտնել ցանկացած ձևաչափով համագործակցել ոլորտի ներկայացուցիչների հետ, օպերատիվ արձագանքել բոլոր խնդիրներին և ուսումնասիրել բոլոր առաջարկները, որոնք կնպաստեն ոլորտի զարգացմանն ու վերահսկողական գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
2425 դիտում
16:24 29-08-2019
Ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ոլորտում առկա խնդիրները
2186 դիտում
15:32 29-08-2019
Ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ոլորտում առկա խնդիրները
3558 դիտում
21:41 22-02-2018
Վարչապետը հյուրանոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի զարգացման ուղիները
Այս բաժնից
454 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
874 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
763 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը