211652_close_icon
views-count4162 դիտում article-date 10:17 06-10-2016

Երկու երնեկ մի տեղ չի լինում. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երբ խոսքը կառավարության ձևավորման մասին է, ապա քաղաքական բաղադրիչը շատ ցանկալի է։ Տեխնոկրատը, մերիտոկրատը, վարձու աշխատողը չի կարող լիակատար պատասխանատվություն կրել իր հնարավոր ձախողումների համար։ Նա կարող է ասել՝ «դուք ինձ վարձեցիք, ես ինձնից կախված ամեն ինչ արեցի, դե, չստացվեց, կներեք, ես գնացի իմ գործին»։ Գերադասելի է, որ նա լինի քաղաքական թիմի անդամ, այդ թիմը ընտրություններից մի քանի տարի առաջ պետք է ձևակերպի իր տեսլականը, տարիներ շարունակ քարոզի այն և հաղթելու դեպքում փորձի այն կյանքի կոչել։ Այդ պարագայում պարտադիր չէ, որ էկոնոմիկա|ի նախարարը լինի տնտեսագետ, իսկ ֆինանսների նախարարը՝ ֆինանսիստ։ Նրանք պետք է քաղաքական դեմքեր լինեն, որոնք վերոհիշյալ տեսլականը մտքում ունենալով՝ կվարձեն տնտեսագետների և Ֆինանսիստների։ Եթե այդ մասնագետները լավ չեն աշխատում, նրանց կարելի է փոխել այլ մասնագետներով։ Սա, իհարկե, իդեալական տարբերակ է, որ միշտ չէ, որ հաջողվում է կիրառել, և այդպես է ոչ միայն Հայաստանում։ Բայց մեր երկրում տեխնոկրատների, անկուսակցականների և արհեստավարժների մասին խոսվում է այն դեպքերում, երբ շատ մեծ է անվստահությանը իշխող կուսակցության հանդեպ։ Հենց այդ պատճառով էլ, հավանաբար, առաջին նախագահը նշանակել էր ոչ ՀՀՇ-ական վարչապետներ Արմեն Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին, կամ Սերժ Սարգսյանը՝ ոչ ՀՀԿ-ական վարչապետներ Տիգրան Սարգսյանին (որը, ճիշտ է, հետագայում դարձավ հանրապետական) և Կարեն Կարապետյանին։ Դա, իհարկե, երկսայր զենք է. մի կողմից՝ լավ է, որ այդ մարդիկ որպես անկուսակցականներ բացասական էմոցիաներ չեն առաջացնում, մյուս կողմից նրանք պետք է ստանան իշխող կուսակցության աջակցությանը, որը ոչ «յուրայինի» դեպքում կարող է և չլինել։ Երկու երնեկ մի տեղ չի լինում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր