3403 դիտում
09:17 06-10-2016
Կառավարության ծրագիրը կազմում է Վահրամ Ավանեսյանը, որը «երազող» է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ըստ մեր տեղեկությունների, նոր կառավարության ծրագրի մշակումը ստանձնել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը։ Սա կլինի Ավանեսյանի հերթական՝ տասնյակ ծրագրերից մեկը, որը նա մշակում է կառավարության համար։
Նախկին կառավարություններից և ոչ մեկը չի կարողացել խուսափել Վահրամ Ավանեսյանին դիմելու անհրաժեշտությունից։ Կարելի է ասել, որ նա խորը մասնագիտացած է կառավարության համար ծրագրեր մշակելու գործում։ Որքան էլ Վահրամ Ավանեսյանը առանձնանա իր ազատական հայացքներով ու տնտեսագիտական խորը ու ժամանակակից գիտելիքներով, նրան կարելի է համարել «երազող»։ Նրա մշակած և ոչ մի ծրագիր մինչ օրս, մեծ հաշվով, չի իրականացել։ Իսկ դրա հիմնական պատճառն այն է, որ նա իր ծրագրերը կազմում է առանց քաղաքական «բաղադրիչները» հաշվի առնելու։
Ավանեսյանի մշակած ծրագրերի տրամաբանության մեջ իշխանությունը պետք է հաղթահարի կոռուպցիան. ստեղծի մրցակցային դաշտ...։ Իսկ դա ոչ մի կերպ տեղի չի ունենում, ու այդ ծրագրերը հաջողությամբ տապալվում են մեկը մյուսի ետևից։ Շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ ծրագիր է նա մշակելու այս անգամ և ինչպես է այն իրականացվելու»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2237 դիտում
12:14 11-09-2018
Լրագրող դառնալ երազող, սակայն անվասայլակին գամված 20-ամյա Հովիկը մեր օգնության կարիքն ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»