211652_close_icon
views-count2898 դիտում article-date 22:37 05-10-2016

ՀՀ ոստիկանապետի տեղակալը ընդունեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին . ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 5-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Կ.Միգարա Օ.Դե Սիլվային, Հայաստանում Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման ծրագրի ղեկավար Ահարոն Մկրտչյանին և Հայաստանում Համաշխարհային բանկի խմբի պետական կառավարման ավագ մասնագետ Դավիթ Մելիքյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ոստիկանության շտաբի, ինչպես և ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ներկայացուցիչներ: Վարդան Եղիազարյանը ներկայացրեց Հայաստանում Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման ծրագրի շրջանակներում ոստիկանության կողմից առաջարկված ծրագրային միջոցառումների իրականացման առաջնահերթությունները, քննարկվեցին և հստակեցվեցին միջոցառումների մեկնարկման ժամկետները: Ներկայացվել է երկու միջոցառում՝ ոստիկանության մարզային վարչություններում օպերատիվ կառավարման կենտրոնների ստեղծում և ԱՊՊԱ պատահարի վերաբերյալ ելակետային տվյալների հավաքագրման ծրագրերի ներդրում: Վարդան Եղիազարյանը ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետին հանձնարարեց վերանայել նշված աշխատանքների և ծրագրերի ներդրման նախնական հաշվարկներն ու մինչև տարեվերջ ներկայացնել տեխնիկական առաջադրանքը: Համաշխարհային բանկի ներկայացուցիչները հավաստիացրին, որ մինչև 2018 թվականի սկիզբը կապահովվի նշված ծրագրերի և համակարգերի ներդրումը ՀՀ ոստիկանությունում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր