211652_close_icon
views-count1572 դիտում article-date 17:55 25-07-2014

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին ընդունեցին ՀՀ ոստիկանությունում. տեսանյութ

Հուլիսի 25-ին ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանն ընդունեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը և Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանը: Ոստիկանության շտաբի պետը ներկայացրեց ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի թիվ 109-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության ոլորտում 2013-2014 թվականների բարեփոխումների ծրագիրը: Քննարկվեցին ծրագրային այն միջոցառումները, որոնց իրականացումը համակարգի համար առաջնահերթ ու արդիական է, և դրանց կենսագործումն ու ֆինանսավորումը հնարավոր կլինի միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Համաշխարհային բանկի ներկայացուցիչները հավաստիացրին, որ ներկայացված առաջարկները կուսումնասիրվեն ու միջոցներ կձեռնարկվեն դրանք համատեղ կենսագործելու ուղղությամբ: ՀՀ Ոստիկանություն
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր