211652_close_icon
views-count138395 դիտում article-date 20:55 05-10-2016

«Եղնիկներ» հայտնի զորամասի լեգենդար հրամանատարի մարտական ընկերները հերթական անգամ առյուծ զինվորներին հանձնեցին պոստերում օգտագործվող անհրաժեշտ պարագաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արցախի պաշտպանության բանակի լեգենդար՝ Շահեն Մեղրյանի անունը կրող «Եղնիկներ» հայտնի զորամասի զինվորների համար որպես լեգենդ համարվող գնդապետ Կարեն Ջալավյանին այս օրերին հաճախակի են այցելում նրա մարտական ընկերները: Կռվի դաշտում միասին հաղթանակներ կերտած զորամասի հրամանատարի ընկերները դատարկաձեռն չեն այցելում զորամաս: Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի բնակիչ, 57-ամյա Հակոբ Ճաղարյանը հերթական անգամ այցելել էր իր մարտական ընկերոջ հրամանատարությամբ գտնվող զորամաս: Հ. Ճաղարյանը, ով իր կաշվի վրա է զգացել պատերազմն ու սեփական աչքերով տեսել տարածաշրջանի ամենամարտունակ բանակի հաղթանակները, հստակ գիտեր, թե զինվորին առաջանագծում ինչ է անհրաժաշտ և նա իր հետ զորամաս էր բերել անձրևից պաշտպանվող հատուկ անձրևանոցներ, արևային մարտկոցներ, ռետինե կոշիկնե և այլ շատ անհրաժեշտ պարագաներ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորներն ասում էին. «Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մեր պոստեր հաճախակի են այցլելում Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, բարձրաստիճան սպաներ, ինչպես նաև մեծ թվով հայեր Հայաստանից ու արտերկրից: Նրանք դատարկաձեռն չեն այցելում մեզ, թեպետ, եթե անկեղծ լինենք, շատ բաների կարիք այլևս չունենք: Արցախի կառավարությունը անում է ամեն ինչ, որպեսզի զինվորերս ոչ մի խնդիր չունենանք թե սննդի, թե հագուկապի: Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ոչ միայն Հ. Ճաղարյանին, այլ նաև նման հարյուր հազարավոր հայերի , ովքեր թիկունքում նաև մեզ են սատար կանգնում ու դա մեզ ավելի է պարտավորեցնում ու, ինչի շնորհիվ էլ անառիկ ենք պահում առաջնագիծը: Մեր ծնողներին ուզում ենք տեղեկացնել՝ հպարտ ենք, որ ծառայում ենք լեգենդար Շ. Մեղրյանի անվան զորամասում ու հպարտ ենք, որ Կ. Ջալավյանի նման ունենք լեգենդար հրամանատար: Զորամասում նաև սպա ու զինվոր մեկ բռունցք ենք, ինչը կարող է հաստատել ցանկացած զինվոր ու սպա»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր