slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
ՀՀ մշակույթի նախարար Ա. Ամիրյանը մասնակցել է Ռուբեն Դրամբյանի ծննդյան 125 ամյակին նվիրված գիտաժողովին
211652_close_icon

ՀՀ մշակույթի նախարար Ա. Ամիրյանը մասնակցել է Ռուբեն Դրամբյանի ծննդյան 125 ամյակին նվիրված գիտաժողովին

views-count4186 դիտում article-date 22:00 05-10-2016
ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային պատկերասրահի և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ Հայասատանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում գումարվել է գիտաժողով` նվիրված Ռուբեն Դրամբյանի ծննդյան 125-ամյակին: Արվեստաբան, թանգարանագետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Դրամբյանն անգնահատելի ավանդ ունի հայրենի մշակույթի զարգացման ասպարեզում: Նա Հայաստանի ազգային պատկերասրահի և հայ թանգարանագիտության հիմնադիրն է: Երկօրյա գիտաժողովի շրջանակում կներկայացվեն Ռ. Դրամբյանի` տարբեր արվեստագետների կողմից ստեղծած դիմանկարներ, ինչպես նաև կկայանա Ռ. Դրամբյանի հոդվածների համապարփակ ժողովածուի շնորհանդեսը. հեղինակ` Ռուբեն Դրամբյանի դուստր` Իրինա Դրամբյան: Գիտաժողովին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Գտնվելով որմնանկարների այս փառահեղ դահլիճում, այսօր դժվար է անգամ պատկերացնել, թե ինչ դժվարություններով, ահռելի ջանքերով ու տիտանական աշխատանքով է Ռուբեն Դրամբյանը ստեղծել այս ամենը: Փորձենք պատկերացնել հեռավոր 1924 թվականը: Հողաշեն, հոգսաշատ, գաղթականներով լեցուն Երևան և այդ Երևանում Կերպարվեստի պետական թանգարանի բացում: Մի տեսակ ուտոպիստական ու տարօրինակ է թվում: Փորձենք պատկերացնել նաև Երևանը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին: «Ամեն ինչ ռազմաճակատի համար» կարգախոսը դժվար թե ժամանակ և միջոցներ թողներ պատկերասրահի մասին մտածելու համար անգամ, բայց Ռուբեն Դրամբյանը հավատում և տեսնում էր այս օրը: Այսպիսի նվիրյալ գործիչների, ազգային մտածողությամբ օժտված մարդկանց շնորհիվ, նրանց հայրենասիրության և անձնազոհ նվիրվածության շնորհիվ է, որ այսօր մենք ունենք Հայաստանի ազգային պատկերասրահ և Հայաստանի պատմության թանգարան»,-մտավորականի 125-ամյակին նվիրված գիտաժողովի բացման խոսքում նշել է ՀՀ մշակույթի նախարար Ա. Ամիրյանը:

Նմանատիպ նյութեր