1653 դիտում
18:59 05-10-2016
Ճիշտ և առողջ սննդակարգը մարդու առողջության կարևորագույն գրավականներից մեկն է. ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում մեկնարկեց «Նուտրիցիոլոգիայի արդի հարցեր» խորագրով գիտագործնական սեմինարը։ Այն անցկացնելու և բանախոսելու համար Հայաստան է հրավիրվել ֆրանսիահայ վաստակաշատ գիտնական, Փարիզի Տրուսո հիվանդանոցի մանկական սնուցման և գաստրոէնտերոլոգիայի բաժանմունքի վարիչ, Պիեր և Մարի Կյուրի համալսարանի ընդհանուր բժկության ֆակուլտետի մանկաբուժության ամբիոնի պրոֆեսոր Պատրիկ Թունյանը։
«Վերջին տարիներին առողջապահության համակարգերի առջև ծառացել են նոր մարտահրավերներ, այդ թվում` հանրային առողջության պահպանումը։ Ճիշտ և առողջ սննդակարգը մարդու առողջության կարևորագույն գրավականներից մեկն է: Երկօրյա սեմինարում քննարկվող հարցերը, մասնավորապես՝ երկաթի ու ցինկի դեֆիցիտի հետևանքները, մեծերի և փոքրերի շրջանում ճարպակալման պատճառները և այլն, այսօր արդիական են նաև մեզ համար: Համոզված եմ, որ այս գիտելիքները կկիրառվեն և կնպաստեն մեր ազգաբնակչության առողջության պահպանման կարևոր գործին»,-ողջունելով սեմինարի մասնակիցներին` ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը:
Հիշեցնենք, որ նուտրիցիոլոգիան ուսումնասիրում է սնունդը և սննդակարգը, սննդային նյութերի բաղադրությունը մթերքներում, ինչպես նաև դրանց դերը առողջության պահպանման և հիվանդությունների զարգացման հարցում: Նուտրիցիոլոգիան զբաղվում է նաև սննդի ընտրության, մշակման, պահպանման և սննդամթերքի հետ կապված օրենսդրական դաշտի կատարելագործման հարցերով:
Նմանատիպ նյութեր
1633 դիտում
10:37 24-12-2018
Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը
2100 դիտում
21:27 28-03-2019
Գ. Ավետիսյան. «Կենդանիների առողջության պահպանումը նշանակում է մարդու առողջության պահպանում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
805 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
712 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
604 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին