ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեկնել է Մոսկվա
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն խաղողի հումքով ալկոհոլային խմիչքների արտահանումների հետ կապված բանակցություններ վարելու նպատակով:
Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի Դաշնության ներմուծող և առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]