2492 դիտում
16:13 05-10-2016
Կեղծ փաստաթղթերով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս. հարուցվել է քրեական գործ
Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է կեղծ փաստաթղթերի միջոցով պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպք: ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 20-րդ (Հրազդանի) բաժնի կողմից «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲ ընկերությունում իրականացված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը 2014 թվականին «Բիլդ Քընստրաքշն» ՍՊԸ-ի հետ կնքել է ՀՀ Կոտայքի մարզի «Լուսաջուր» տարածքի մուտքային տարածքի ճանապարհի շինարարության համար նախագծային և աշխատանքային փաստաթղթեր կազմելու վերաբերյալ պայմանագիր:
Կողմերը 2015 թվականին կազմել են աշխատանքների կատարման ընդունման-հանձնման ակտ՝ հաստատելով, որ աշխատանքները կատարվել են ամբողջ ծավալով: Աշխատանքի արժեքը սահմանվել է շուրջ 52 մլն դրամ:
ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության Հրազդանի բաժնի կողմից հիմնավորվել է, որ նշված ընկերությունների պաշտոնատար անձինք, առանց փաստացի ծառայությունների մատուցման, եկամուտների ու ծախսերի վերաբերյալ ներկայացրել են կեղծ փաստաթղթեր՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս: ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
8727 դիտում
20:16 18-02-2022
Նոր քրեական գործ «Էլլիպս Ջի Էյ» ՍՊԸ-ի նկատմամբ․ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս. Civic.am
2878 դիտում
12:27 04-03-2022
ՊԵԿ-ը բացահայտել է անապրանք գործարքի խոշոր դեպք. պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
5599 դիտում
09:54 24-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում
811 դիտում
09:35 24-01-2025
Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ